ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք- ՔՄԴ» և «Միասնական հայրենիք» խմբակցությունները ողջունում են Պուտինի կողմից Դոնբասի հանրապետությունների ճանաչումը

ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք- ՔՄԴ» և «Միասնական հայրենիք» խմբակցությունները ողջունում են Պուտինի կողմից Դոնբասի հանրապետությունների ճանաչումը

Արցախի Հանրապետության ԱԺ ՛՛Ազատ հայրենիք-ՔՄԴ՛՛ և ՛՛Միասնական հայրենիք՛՛ խմբակցությունները հայտարարություն են տարածել՝ ողջունելով Պուտինի կողմից Դոնբասի զույգ հանրապետությունների ճանաչումը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Արցախի Հանրապետության Ազգային ժողովը՝ ի դեմս Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք- ՔՄԴ» և «Միասնական հայրենիք» խմբակցությունների, ողջունում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Դոնբասի զույգ հանրապետությունների ճանաչումը։

Յուրաքանչյուր ժողովուրդ, ով միջազգային իրավունքին համապատասխան իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը, քաղաքակիրթ կերպով ձևավորել ու զարգացրել է իր պետականությունը, սակայն առերեսվում է անվտանգային ու գոյաբանական լուրջ սպառնալիքների, արժանի է ճանաչման։

Արցախի Հանրապետությունն այս առումով ունի բոլոր անհրաժեշտ հիմքերը․ իր անկախ պետականության կերտման գործընթացում անցնելով բազում դժվարությունների, փորձությունների, արհավիրքների միջով՝ պահպանել է իր հաստատակամությունն ու վճռականությունը՝ արժանանալու միջազգային ճանաչման։

Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք- ՔՄԴ» և «Միասնական հայրենիք» խմբակցությունները շնորհավորում են Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների պատգամավորներին և ողջ հանրությանն այս կարևորագույն իրադարձության կապակցությամբ, մաղթում խաղաղություն և ամենայն բարիք՛՛:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: