շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար այցելել է Հայաստանում ժամանակավոր ապաստանած Արցախի բնակիչներին

ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար այցելել է Հայաստանում ժամանակավոր ապաստանած Արցախի բնակիչներին

ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանը, ՀՀ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Հայաստանում ժամանակավոր ապաստանած Արցախի բնակիչներին, եղել ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում, հանդիպել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ-ում ապաստանած բնակիչների հաշվառման, կենսապայմանների բարելավման, նպաստների և թոշակների վճարման առնչությամբ առաջացած հարցերը՝ այդ ուղղությամբ գործընկեր գերատեսչության հետ առաջիկայում նպատակաուղղված աշխատանք իրականացնելու նպատակով։ 

Միքայել Վիրաբյանը հանդիպում է ունեցել նաև «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության անդամների հետ։

  • Կիսվել: