երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՀ առողջապահության նախարարը մասնակցել է Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի նոր բաժանմունքի բացմանը

ԱՀ առողջապահության նախարարը մասնակցել է Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի նոր բաժանմունքի բացմանը

Այսօր Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը մասնակցել է Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի նոր ամբուլատոր բաժանմունքի բացմանը:
 
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ կենտրոնի նկուղային մասը կարճ ժամանակահատվածում վերանորոգվել և կահավորվել է, իսկ Հայկական բժշկական հիմնադրամի հովանավորությամբ՝ համալրվել նոր սարքավորումներով: Ժամանակակից մարզասրահը հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով, որը ծառայելու է կենտրոնի ամբուլատոր շահառուներին:
 
Նախարար Մ. Հայրիայնը շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ ներկայացուցիչներին՝ ի դեմս Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Բերտրան Լամոնի և բոլոր այն մարդկանց, որոնք աջակցել են ևս մեկ բարեգործական ծրագիր կյանքի կոչելու համար:
 
ԼՂ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել կենտրոնի տնօրենին և աշխատակիցներին՝ իրենց նվիրվածության, պրոֆեսիոնալիզմի և սրտացավ աշխատանքի համար` նշելով, որ, միանշանակ, շարունակելու են աջակցությունը կենտրոնին նաև եկող տարվա ընթացքում:

  • Կիսվել: