երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՀ առողջապահության նախարարը հետևել է պատվաստումների ընթացքին

ԱՀ առողջապահության նախարարը հետևել է պատվաստումների ընթացքին

Արցախի Հանրապետությունում շարունակվում է իրականացվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19)-ի դեմ կանխարգելիչ պատվաստումների գործընթացը:

Այսօր ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանն այցելել է ենթակա բուժահասատատություններ և հետևել պատվաստումների ընթացքին:
ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից Արցախին տրամադրվել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին մեծ խմբաքանակը՝ 15,000 չափաբաժին, որով կպատվաստվեն 7500 քաղաքացի:

Ընդհանուր առմամբ պատվաստվել է 89 քաղաքացի, որից 74-ը՝ այսօր քաղաք Ստեփանակերտում:

Պատվաստումների իրականացման արդյունքում կունենանք կորոնավիրուսի հետևանքով ծանր հիվանդության նվազում և մահացության դեպքերի բացառում:

Առաջին փուլում ընդգրկված են 65 տարեկան և բարձր տարիքի, 16-64 տարեկան խրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, սոցիալական պաշտպանության հաստատությունների բնակիչները և աշխատակիցները, բուժաշխատողները, իսկ երկրորդ փուլում՝ ուսուցիչները, ոստիկանության և այլ պետական համակարգերի աշխատակիցները:

Պատվաստումները կամավոր հիմքով են իրականացվում, բայց քաղաքացիները պետք է իրազեկված լինեն, որ կորոնավիրուսի կանխարգելման դեմ սա լուրջ պատվաստանյութ է: Նախկինում կորոնավիրուսային վարակ տարած անձինք ևս կարող են պատվաստվել:

Պատվաստումները իրականացվում են երկու դեղաչափով 21 օր ընդմիջումով:
Այնուհետև քաղաքացիներին տրվում է նոր կորոնավիրուսային վարակի դեմ կանխարգելիչ պատվաստումների հավաստագիր, որում նշվում են պատվաստանյութի առաջին և երկրորդ չափաբաժինների ներարկման ժամկետները և անձնական տվյալներ:

 

  • Կիսվել: