ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՀ առողջապահության նախարարը հավաստագրեր է հանձնել վերապատրաստման դասընթացներին մասնակցած մի խումբ հոգեբանների

ԱՀ առողջապահության նախարարը հավաստագրեր է հանձնել վերապատրաստման դասընթացներին մասնակցած մի խումբ հոգեբանների

Արցախի Հանրապետության Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանն այսօր հավաստագրեր է հանձնել Հանրապետությունում հոգեբանների համար կազմակերպված վերապատրաստման դասընթացների մի խումբ մասնակիցների։

Այս մասին առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը տեղեկացրել է Ֆեյսբուքի իր էջում։
 
«Հատկապես 2020-ի պատերազմից հետո Արցախի յուրաքանչյուր քաղաքացի առավել քան երբևէ կարիք ունի հոգեբանական աջակցության և հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ԱՀ Կառավարության աջակցությամբ և իմ հրավերով Արցախ են ժամանել Երևանի Խ․ Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հոգեբաններ, ովքեր վեց ամիս շարունակ կազմակերպել են մի շարք դասընթացներ տեղի մասնագետների համար»,- մանրամասնել է նախարարը` հավելելով, որ հավաստագրեր է հանձնել ավարտված վերապատրաստման դասընթացներին մասնակցած չորս տասնյակ հոգեբանների։

  • Կիսվել: