երկուշաբթի, մայիս 27
27 / 5 / 2024
ԱՀ առողջապահության նախարարն այցելել է Մարտունու շրջանային բուժմիավորում

ԱՀ առողջապահության նախարարն այցելել է Մարտունու շրջանային բուժմիավորում

ԱՀ առողջապահության նորանշանակ նախարար Միքայել Հայրիյանը նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Առաքելյանի հետ այցելել է Մարտունու շրջանային բուժմիավորում:
 
Այցի շրջանակում նախարարը ծանոթացել է բուժհիմնարկի շենքային պայմաններին, կադրային և տեխնիկական հագեցվածությանը, դեղորայքային ապահովվածությանը, մատուցվող ծառայություններին և տեսակցել հիվանդներին:
 
Բուժհիմնարկի տնօրինության և բուժաշխատողների հետ քննարկման արդյունքում նախարարը վեր է հանել կադրային բացերը՝ շրջանի բնակիչների պատշաճ բուժսպասարկումն ապահովելու համար խոստանալով ամենակարճ ժամկետում լրացնել դրանք:
 
​Տեղում լուծվել է Մարտունու հակահամաճարակային կայանի էներգամատակարարման խնդիրը, ավարտին են հասցվել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության արցախյան ներկայացուցչության կողմից Մարտունու շրջբուժմիավորման վնասված պատուհանների վերանորոգման աշխատանքները:

Նախարարն իր երախտագիտությունն է հայտնել 2020թ. սեպտեմբերի 27-ից Արցախին պատուհասած արհավիրքին դիմակայելու գործում Մարտունու շրջբուժմիավորման աշխատակիցների կողմից ցուցաբերած հերոսական աշխատանքի համար՝ վստահեցնելով, որ յուրաքանչյուր բուժաշխատող լինելու է նախարարության ուշադրության կենտրոնում և պաշտպանության ներքո:

  • Կիսվել: