շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՀ ԱԻՊԾ-ն պատրաստվում է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքն անկորուստ կազմակերպելու աշխատանքներին

ԱՀ ԱԻՊԾ-ն պատրաստվում է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքն անկորուստ կազմակերպելու աշխատանքներին

ԱՀ ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը պատրաստվում է 2021 թվականի հակահրդեհային միջոցառումների և հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքն անկորուստ կազմակերպելու աշխատանքներին։ Այս մասին տեղեկացնում է ծառայությունը:

Ծառայության տնօրենի տեղակալ Սամվել Հայրումյանը, փրկարար ուժերի վարչության պետ Հրանտ Գասպարյանն ու պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Դավիթ Գաբրիելյանն այցելել են Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանային բաժիններ և պատասխանատուների հետ տեղորոշել հրշեջ պահակակետերի համար նախատեսվող վայրերը։

Ցանքատարածությունների մոտակայքում շուրջօրյա հերթապահություն կազմակերպելու նպատակով ուսումնասիրվել է նախորդ տարիների փորձը, տեղանքը, պահակակետերի տեղակայման վայրերը՝ հաշվի առնելեվ շարժման ճանապարհները, ջրի լցավորման տեղերը և տարածքի ռելիեֆային առանձնահատկությունները։

Պատերազմից հետո մշակվում են նաև այն ցանքատարածքները, որոնք նախկինում չէին մշակվել։ Ուստի, նախորդ տարվա համեմատ այս տարի հենակետերի դիրքային փոփոխություն կլինի։ Ցանքատարածքներին կից հատվածներում միաժամանակ իրականացվել է մոլախոտային բուսածածկի դեմ սրսկման գործընթացը: Գործողությունը կատարվել է բելառուսական մելիորատիվ սրսկիչով, որն ունի վերև ներքև շարժվելու հնարավորություն, ինչը թույլ է տալիս, բացի մոլախոտային բուսածածկից, սրսկել բարձր թփուտներն ու մացառները, որոնք հանդիսանում են հրդեհի բռնկման և տարածման պատճառ:

Հանրապետությունում նմանատիպ աշխատանքներ նախատեսվում է իրականացնել շուրջ 400 հեկտարի վրա:

 

  • Կիսվել: