ԱՀ ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների կողմից արցախցիներին բնակարանները վաճառելու առաջարկով զանգահարելու մասին լուրը
ԱՀ ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների կողմից արցախցիներին՝ բնակարանները վաճառելու առաջարկով զանգերի մասին լուրը:
Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԱԾ-ի ֆեյսբուքյան էջից:
՛՛Արձագանքելով սոցիալական ցանցերի հայկական տիրույթում և մամուլում տարածված տեղեկատվությանը, ըստ որի «Ադրբեջանցիների կողմից արցախցիներին հեռախոսազանգեր են արվում, որով վերջիններիս առաջարկում են վաճառել իրենց բնակարանները», իրազեկում ենք, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։
Հորդորում ենք զերծ մնալ բնակչության անվտանգությանը վերաբերող թեմաներով ապատեղեկատվություն տարածելուց։
Կոչ ենք անում նման բնույթի զանգեր ստանալու դեպքում անհապաղ դիմել ԱՀ ԱԱԾ՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։