Աղջաբեդի շրջանը կրակի տակ պահելու մասին լուրը ևս կեղծ է. ՊՆ խոսնակ
Աղջաբեդի շրջանը կրակի տակ պահելու մասին լուրը ևս կեղծ է: Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը և փաստում, որ հայկական կողմը պահպանում է հումանիտար հրադադարի ռեժիմը և կասեցնում է այն խախտող Ադրբեջանի հարձակողական գործողությունները:
Նշենք, ոչր ավելի վաղ ՊՆ-ն հերքել էր նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ Թարթառի շրջանի ուղղությամբ կրակ վարելու Հայաստանին ուղղված մեղադրանքը :
"Այս բացարձակ սուտ տեղեկատվությամբ ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում խաղաղ բնակավայրերի նկատմամբ ագրեսիվ գործողությունների համար",- ասվում էր հաղորդագրության մեջ։