ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանը Թուրքիային խնդրել է օգնություն ցուցաբերել՝ Արցախում ականազերծման հարցում

Ադրբեջանը Թուրքիային խնդրել է օգնություն ցուցաբերել՝ Արցախում ականազերծման հարցում

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Ղարաբաղում Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքների ականազերծումը կանցկացնեն թուրք զինվորականները, այս մասին տեղեկացնում է parstoday.com-ը՝ հղում անելով «Ռիա Նովոստի»-ին: 

«Թուրքիայի ԶՈՒ ականները և ինքնաշեն պայթուցիկ սարքերը վնասազերծելու մասնագետները սկսել են օգնություն ցուցաբերել ադրբեջանական բանակին։ Թուրք ռազմական մասնագետները կիրականացնեն այդ տարածքների ականազերծման և մաքրման աշխատանքներ պայթուցիկ սարքերից, ինչպես նաև կկազմակերպեն ուսումնական պարապմունքներ մեր ինժեներական ստորաբաժանումների համար», – ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: