չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ադրբեջանը տարբեր հատվածներում խոչընդոտում է գյուղատնտեսական աշխատանքներին. Արայիկ Հարությունյան

Ադրբեջանը տարբեր հատվածներում խոչընդոտում է գյուղատնտեսական աշխատանքներին. Արայիկ Հարությունյան

Ինձ են դիմել Կիչան եւ Ղազանչի գյուղերի մի խումբ բնակիչներ, որոնք իրենց սեփականաշնորհած վարելահողերում կատարել են հերկ, սակայն ցանքսը չեն կարողանում կատարել թշնամու կողմից կրակահերթերի տակ գտնվելու պատճառով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստում ասաց «Միասնական հայրենիք» խմբակցությունից Դավիթ Սարգսյանը:

Նա հարց ուղղեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, թե ինչ միջոցառումներ են ձեռնարկվում նման բնակավայրերի բնակիչների  անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

Ի պատասխան Արցախի նախագահն ասաց. «Ամեն օր բանակցում ենք խաղաղապահների հետ, նման դեպքերի առումով միշտ արձագանքում ենք եւ փոխանցում ենք, փորձում ենք լուծումներ տալ: Փակ քննարկման ժամանակ կփորձենքավելի մանրամասն ներկայացնել: Ոչ միայն այդ հատվածում, տարբեր հատվածներում Ադրբեջանը խոչընդոտում է գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը»:

  • Կիսվել: