երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ադրբեջանը սննդամթերքով բեռնատարներ է ուղարկել Ստեփանակերտ

Ադրբեջանը սննդամթերքով բեռնատարներ է ուղարկել Ստեփանակերտ

Բաքուն հաղորդում է հումանիտար օգնություն Արցախ ուղարկելու մասին։

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի Արտակարգ իրավիճակների նախարարությունը, նշում են, որ այսօր Ստեփանակերտ է ուղարկվել 20 տոննայանոց երկու բեռնատար՝ տարբեր պարենային ապրանքներով և հիգիենայի պարագաներով և 2 ավտոմեքենա՝ բեռնված հացով։

Ըստ ադրբեջանական մամուլի՝ Աղդամի շրջանով մեքենաները շարժվում են դեպի Ասկերան։

 

 
 

  • Կիսվել: