կիրակի, հոկտեմբեր 13
13 / 10 / 2024
Ադրբեջանը ռուս խաղաղապահներին կներգրավի Ղարաբաղում ականազերծման աշխատանքներում

Ադրբեջանը ռուս խաղաղապահներին կներգրավի Ղարաբաղում ականազերծման աշխատանքներում

Ադրբեջանը մտադիր է ռուս խաղաղապահներին ներգրավել Ղարաբաղում ականազերծման գործողություններում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ականազերծման գործակալության վարչության նախագահ Վուգար Սուլեյմանովը՝ ապրիլի 4-ին նշվող Ականազերծման վտանգի եւ ականազերծման հետ կապված գործունեությանն աջակցության կրթության միջազգային օրվան նվիրված ճեպազրույցի ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է , որ ներկայումս սակրավորները, նրանց սարքավորումները հավատարմագրում են անցնում։ Այն սկսվել է ապրիլի 1-ին, նախատեսվում է ավարտել ապրիլի 6-ին։ ՛՛Հավատարմագրման գործընթացի հաջող ավարտից հետո ռուս խաղաղապահների սակրավորների թիմը Խոջալուի շրջանի տարածքում ականազերծման աշխատանքներ կսկսի՛՛,-ասել է Սուլեյմանովը։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: