Ադրբեջանը քիչ առաջ 3 անգամ հարվածել է Ստեփանակերտին ծանր հրթիռներով. ԱՀ ՄԻՊ
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հայտնում է, որ Ադրբեջանը քիչ առաջ 3 անգամ հարվածել է Ստեփանակերտին ծանր հրթիռներով:
«Հենց նոր Ադրբեջանը 3 ծանր հրթիռով կրկին հարվածեց Ստեփանակերտին: Կարծես թե փլուզվել են բնակելի շենքեր: Կան բազմաթիվ վիրավորներ»,- նշել է Բեգլարյանը: