հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ադրբեջանը փորձում է տարբեր սադրանքների միջոցով Արցախում վախի մթնոլորտ ստեղծել. Աբրահամյան

Ադրբեջանը փորձում է տարբեր սադրանքների միջոցով Արցախում վախի մթնոլորտ ստեղծել. Աբրահամյան

Ադրբեջանը փորձում է տարբեր սադրանքների միջոցով Արցախում վախի մթնոլորտ ստեղծել։ Այս մասին իր ֆեյսբքուքյան էջում գրել է ՛՛Հենակետ՛՛ վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
 
՛՛Կրակոցներից, վիրավորման միջադեպերից մինչև որոշ գերիների նկատմամբ բռնության իրականացում և հանրայնացնում մեկ հիմնական նպատակ ունեն՝ սպառնալիքի, ահաբեկման շանտաժի միջոցով հասնելու Արցախի վերջնական հայաթափման։ 
 
Քանի Արցախի կարգավիճակի հարցը վերջնական կարգավորում չի ստացել անհրաժեշտ է ռուսական կողմի հետ համատեղ, Արցախի անվտանգության ապահովմանն ուղղված լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել՝ անհրաժեշտ երաշխիքներ և մեխանիզմներ ձևավորել արցախցիների անվտանգության ապահովման համար՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: