երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ադրբեջանը պնդում է, որ ՀՀ իշխանությունը պետք է ժողովրդին բացատրի, թե Արցախը հայկական չի եղել, և ինչ տեղի է ունեցել, միակ մեղավորը հայերն են. Մարուքյան

Ադրբեջանը պնդում է, որ ՀՀ իշխանությունը պետք է ժողովրդին բացատրի, թե Արցախը հայկական չի եղել, և ինչ տեղի է ունեցել, միակ մեղավորը հայերն են. Մարուքյան

Ադրբեջանում քննարկում են, որ Խաղաղության պայմանագիրը կկնքվի միայն այն դեպքում, երբ Հայաստանը կընդունի նոր Սահմանադրություն՝ առանց գործող նախաբանի: յս մասին իր տելեգրամյա էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Պնդում են, որ Հայաստանի իշխանությունը և քաղաքական ուժերը պետք է գյուղեգյուղ շրջեն և ժողովրդին բացատրեն, թե Արցախը - Լեռնային Ղարաբաղը հայկական չի եղել և ինչ տեղի է ունեցել վերջին հարյուր տարվա ընթացքում, միակ մեղավորը հայերն են:

Նրանք ուզում են, որ հենց ժողովրդի էլիտան հակառակը ներկայացնի և հերքի այն գաղափարները, որոնցով ապրել է հայ ժողովուրդը։ Դրանից հետո ժողովուրդը պետք է գնա ընտրական տեղամասեր և այդ հերքված թեզերի հիման վրա «Այո» քվեարկի նոր սահնանադրությանը։ Երբ նոր սահմանադրությունը կընդունվի, դրանից հետո կստորագրեն Խաղաղության պայմանագիրը:

Իհարկե, փաստ չէ, որ դրանից հետո նոր պահանջներ չեն դրվի սեղանին, բայց այս պահին իրենց ակնկալիքը հենց այն է, ինչ նկարագրեցի։ Ադրբեջանում գիտեն, թե ինչ են ուզում Հայաստանից և հայությունից, իսկ ի՞նչ է ուզում Հայաստանը և հայությունը...»,-նշել է նա:

 

 

  • Կիսվել: