շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքով տեղաշարժը արգելափակող «բողոքի ցույցերի» կազմակերպումն ու աջակցությունը․ IGFM

Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքով տեղաշարժը արգելափակող «բողոքի ցույցերի» կազմակերպումն ու աջակցությունը․ IGFM

Մարդու իրավունքների միջազգային ընկերությունը (IGFM) հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․

«Արդեն 57 օր է, ինչ Լեռնային Ղարաբաղում շուրջ 120 հազար հայեր արգելափակվել են ադրբեջանցի «ակտիվիստների» և զինվորների կողմից։

Մենք հաղորդագրություն ենք ստացել, որ 19 երեխաներ, որոնց վերջերս թույլ են տվել վերադառնալ տուն, ենթարկվել են անարժան վերաբերմունքի և հետապնդումների։ Ռուսական զորքերի կողմից տեղափոխման ժամանակ շարասյունը կանգնեցվել է, և մեքենաների մեջ նստել են ադրբեջանցի «բնապահպանները»։  Նրանք անօրինական կերպով նկարահանել են երեխաներին և բանավոր բռնության ենթարկել նրանց, ինչի հետևանքով մեկ երեխա կորցրել է գիտակցությունը:

Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքով երկու ուղղություններով ազատ տեղաշարժը արգելափակող «բողոքի ցույցերի» կազմակերպումն ու աջակցությունը։

  • Կիսվել: