Ադրբեջանը պետական կառույցներ է ստեղծում Ղարաբաղում իր վերահսկողության տակ անցած տարածքներում
Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իր վերահսկողության տակ անցած տարածքներում սկսել է տեղական գործադիր և այլ պետական մարմիններներ ստեղծել: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Ադրբեջանի կառավարության մամուլի ծառայությունից:
«Ադրբեջանի Հանրապետության համապատասխան կենտրոնական, տեղական գործադիր և այլ պետական մարմինները պետք է մինչև 2021 թ. մարտի 1-ն առաջարկություններ ներկայացնեն էկոնոմիկայի և ֆինանսների նախարարություններին՝ իրենց համար անհրաժեշտ միջոցների վերաբերյալ», – նշված է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի ստորագրած հրամանի մեջ։