հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանը միտումնավոր թիրախավորում է խաղաղ բնակչությանը. դեսպանի հարցազրույցը Չեռնոգորիայի հեռուստառադիոընկերությանը

Ադրբեջանը միտումնավոր թիրախավորում է խաղաղ բնակչությանը. դեսպանի հարցազրույցը Չեռնոգորիայի հեռուստառադիոընկերությանը

 Դեսպան Աշոտ Հովակիմյանը հարցազրույց է տվել Չեռնոգորիայի հանրային հեռուստառադիոընկերության  ուղիղ եթերում, որտեղ ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը:

Նա ընդգծել է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Թուրքիայի աջակցությամբ և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավմամբ Արցախի Հանրապետության դեմ ծավալվող ռազմական ագրեսիան մեծ վտանգ է ներկայացնում ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլ նաև ողջ տարածաշրջանի և նույնիսկ՝ դրա սահմաններից դուրս երկրների համար։

Դեսպանը նաև ասել է, որ ադրբեջանական կողմը միտումնավոր թիրախավորում է խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչը հանգեցնում է հումանիտար  աղետի։ 
 
 

  • Կիսվել: