կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ադրբեջանը մանրամասներ է հայտնել Իվանյանում տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ

Ադրբեջանը մանրամասներ է հայտնել Իվանյանում տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ

Այսօր Խոջալուում կայացել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը։

Ըստ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հայկական ծագումով տարեց միայնակ բնակիչներին կտրամադրվի առաջին բուժօգնություն։ Առաջարկվել է պայմաններ ստեղծել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ այդ անձանց հանդիպման համար։

Առաջարկվել է Ստեփանակերտի մերձակայքում կառուցվել դաշտային հոսպիտալ և բժշկական ծառայությունները մատուցել ադրբեջանական և հայկական ծագում ունեցող բուժանձնակազմի կողմից։ Առաջարկվել է նաև ստեղծել դաշտային պայմաններում սննդի տրամադրման ծառայություն՝ ադրբեջանցի և հայ աշխատակիցներով։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել խրոնիկական ծանր հիվանդություններով տառապող կամ վիրահատության կարիք ունեցող անձանց։

Բացի այդ, հանդիպմանը ընդգծվել է ադրբեջանական և հայկական ծագում ունեցող բուժաշխատողներից կազմված շարժական համատեղ բժշկական խմբերի ձևավորման կարևորությունը, որոնք ծառայություններ կմատուցեն հեռավոր գյուղերի միայնակ բնակիչներին և բուժօգնության կարիք ունեցողներին։

Ներկայացվել է Բաքու կամ Ադրբեջանի այլ քաղաքներ Լեռնային Ղարաբաղում բնակվող հասարակական ակտիվիստների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այցեր  կազմակերպելու առաջարկ։ Նշվել է, որ նման նախաձեռնությունները կարևոր են քաղաքացիական հասարակության երկխոսության հարթակ ստեղծելու, ինչպես նաև վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների իրականացման տեսանկյունից։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում եւս մեկ հանդիպում անցկացնել՝ քննարկելու կատարված աշխատանքների արդյունքները և որոշելու հետագա քայլերը։

  • Կիսվել: