չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ադրբեջանը ԼՂ ժողովրդին իրավունքներ և անվտանգության երաշխիքներ էր խոստանում, մինչդեռ նրանց պաշարման մեջ է պահում. Մարուքյան

Ադրբեջանը ԼՂ ժողովրդին իրավունքներ և անվտանգության երաշխիքներ էր խոստանում, մինչդեռ նրանց պաշարման մեջ է պահում. Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ:

«Օր 16-րդ. Լեռնային Ղարաբաղից Հայաստան տանող ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, մնում է Ադրբեջանի կողմից շրջափակված: Մատակարարման միակ երթուղին 120 հազար մարդու համար, որից 30 հազարը երեխաներ են։ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին իրավունքներ և անվտանգության երաշխիքներ էր խոստանում, մինչդեռ շրջափակել է նրանց և պաշարման մեջ է պահում։ Տարօրինակ չէ՞»,- գրել է Մարուքյանը:

 
facebook sharing button
messenger sharing button
twitter sharing button
telegram sharing button
skype sharing button
pinterest sharing button

 

  • Կիսվել: