ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանը Կիպրոսից պահանջում է ձերբակալել և արտահանձնել Ստեփանակերտի պատվավոր քաղաքացուն

Ադրբեջանը Կիպրոսից պահանջում է ձերբակալել և արտահանձնել Ստեփանակերտի պատվավոր քաղաքացուն

Ադրբեջանը Կիպրոսի իշխանություններից պահանջում է ձերբակալել և Բաքվին արտահանձնել Ստեփանակերտի պատվավոր քաղաքացի, Եվրոպական խորհրդարանի անդամ Էլենի Թեոխարուսին։ Այս  անռչությամբ Կիպրոսի Հայ դատի հանձնախումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է․

«Ադրբեջանի բռնատիրական վարչակարգը, հավատարիմ մնալով իր բիրտ ու դաժան գործելաոճին, քաղաքական գործիչ, Կիպրոսի «Ալիլլենկիի»կուսակցության նախագահ և Հայ Դատի բարեկամ, Դոկտ․ Էլենի Թեոխարուսին ձերբակելու և արտահանձնելու դիմում է տվել Կիպրոսի իշխանություններին։

2015-ին նույն անհիմն սադրանքով Բաքուն դիմել էր Ինտերպոլին Դոկտ․ Էլենի Թեոխարուսին ձերբակելու և Բաքվին արտահանձնելու՝ մեղադրելով նրան անօրինական ճանապարհով Արցախ այցելելու մեջ։  Այսօր նույն թարմացված մեղադրական գրությունը հանձնվել է Կիպրոսի ոստիկանությանը։

Կիպորսի Հայ Դատի հանձնախումբը, իր զորակցությունը  հայտնելով հայ ժողովրդի դատին մեծապես նպաստած Դոկտ․ Էլենի Թեոխարուսին,  դատապարտում է Բաքվի սպառնալիքները։ Դոկտ․ Էլենի Թեոխարուսը Ստեփանակերտի պատվավոր քաղաքացի է։ Նա վայելում է համայն հայության հիացմունքն ու հարգանքը։»

  • Կիսվել: