կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ադրբեջանը գերիների հարցում ապակառուցողական եւ նույնիսկ հանցավոր վարք է ցուցաբերում. Բեգլարյան

Ադրբեջանը գերիների հարցում ապակառուցողական եւ նույնիսկ հանցավոր վարք է ցուցաբերում. Բեգլարյան

ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է գերիների հարցում Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը:

՛՛Ադրբեջանը գերիների հարցում ապակառուցողական եւ նույնիսկ հանցավոր վարք է ցուցաբերում՛՛,-ասել է նա:

Ադրբեջանի նման դիրքորոշման պատճառով, ըստ Բեգլարյանի, մեր բազմաթիվ հայրենակիցների, զինվորականների ու խաղաղ բնակիչների ճակատագիրը դեռ պարզ չէ: ՛՛Մյուսների ճակատագիրը հայտնի է՝ նրանք նետված են ադրբեջանական բանտեր, եւ այս երկրի իշխանությունները կամ չեն հաստատում նրանց գերեվարումը, կամ փորձում են նրանց ահաբեկիչներ ներկայացնել՛՛,-հավելել է ԱՀ նախկին օմբուդսմեն Բեգլարյանը:

Նրա խոսքով՝ նման գործողությունները խախտում են միջազգային իրավունքի բոլոր հայտնի սկզբունքները:

Բեգլարյանը հավելել է նաեւ, որ հաստատվել է ավելի քան հարյուր հայերի, այդ թվում՝ կանանց գերեվարումը, սակայն առյա են անուղղակի տվյալներ գերիների ավելի մեծ թվի մասին:

 

  • Կիսվել: