շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանն ու Թուրքիան չեն թաքցնում, որ պատրաստվում են շարունակել զավթողական քաղաքականությունը. Բակո Սահակյան

Ադրբեջանն ու Թուրքիան չեն թաքցնում, որ պատրաստվում են շարունակել զավթողական քաղաքականությունը. Բակո Սահակյան

Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմը՝ միջազգային ահաբեկիչ-մարդասպանների եւ Թուրքիայի օգնությամբ, բավականին վտանգավոր ռազմաքաղաքական կոնֆիգուրացիա ստեղծեց տարածաշրջանում: Այս մասին Լազարեւյան ակումբի հանդիպման ժամանակ ասաց Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այս ագրեսիայի հետեւանքով գրավվեց Ղարաբաղի տարածքի մոտ 70%-ը, հազարավոր երիտասարդներ, պաշտպանելով իրենց հայրենիքը, սպանվեցին, հարյուրավորներն անհետ կորան, իսկ ոմանք էլ մինչ այժմ գերության մեջ են Ադրբեջանում: Հազարավոր մարդիկ փախստական են դարձան՛՛

Սահակյանն ուշադրություն հրավիրեվ այն բանի վրա, որ Ադրբեջանը եւ Թուրքիան նույնիսկ չեն թաքցնում, որ մտադիր են շարունակել իրենց զավթողական քաղաքականությունը` դրանով իսկ խարխլելով անվտանգության տարածաշրջանային համակարգը:

՛՛Ակնհայտ է, որ այս մարտահրավերներին մենք պետք է համատեղ ջանքերով դիմակայենք՛՛,-ասաց նա:

Բակո Սահակյանն այս  համատեքստում հիշեցրեց Ռուսաստանի ներդրումը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում: Նա նշեց, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները մեր ողջ պատմության ընթացքում ունեցել են եւ ունեն հատուկ նշանակություն:

Խոսելով Ղարաբաղում ռուս խաղաղապահների դերի մասին՝ Սահակյանն ասաց. ՛՛Ես կարծում էի եւ կարծում եմ, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը չի կարելի դիտարկել որպես զուտ տարածաշրջանային հակամարտություն՛՛:

Ըստ նրա՝ սա իրական գլոբալ հակամարտություն է, որտեղ նույնպիսի գլոբալ շահեր կան:

  • Կիսվել: