հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ադրբեջանից Ստեփանակերտ են մեկնել 4 բեռնատար՝ 40 տոննա ալյուրով, հիգիենայի պարագաներով

Ադրբեջանից Ստեփանակերտ են մեկնել 4 բեռնատար՝ 40 տոննա ալյուրով, հիգիենայի պարագաներով

Ադրբեջանի իշխանությունները հումանիտար օգնության հերթական խմբաքանակ են ուղարկել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը։ Այս մասին հաղորդում է «ԱզերԹաջ» պետական ​​լրատվական գործակալությունը։

Աղդամից Ստեփանակերտ են մեկնել 4 բեռնատար՝ 40 տոննա ալյուրով, հիգիենայի պարագաներով, անկողնային պարագաներով։ Բացի այդ, շտապօգնության մեկ այլ մեքենա բժշկական պարագաներ կմատակարարի Խանքենդիի մերձակայքում գտնվող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից տուժածներին։
 
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Ակնա - Ասկերան - Ստեփանակերտ ճանապարհով ուղարկվել է նաև 30 տոննա բենզին և 34 տոննա դիզվառելիք: 

  • Կիսվել: