ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանի սադրանքների պատճառով Խրամորթից ժամանակավորապես այլ բնակավայրեր են տեղափոխվել գյուղի կանայք և երեխաները. Ասկերանի շրջանի վարչակազմ

Ադրբեջանի սադրանքների պատճառով Խրամորթից ժամանակավորապես այլ բնակավայրեր են տեղափոխվել գյուղի կանայք և երեխաները. Ասկերանի շրջանի վարչակազմ

Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող սադրանքների պատճառով Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից ժամանակավորապես այլ բնակավայրեր են տեղափոխվել գյուղի կանայք և երեխաները։ Այս մասին ասված է Ասկերանի շրջանի վարչակազմի տարածած հայտարարության մեջ:

՛՛Տեղեկացնում ենք, որ նրանք դեռևս չեն վերադարձել հայրենի գյուղ, քանի որ իրականացվում են անվտանգային լրացուցիչ աշխատանքներ։

Այլ բնակավայրերի բնակիչների անվտանգության մասով որևէ նման խնդիր առկա չէ, և անհրաժեշտություն չկա լրացուցիչ նախազգուշական միջոցներ ձեռք առնել բնակչության կողմից:

ԱՀ Պաշտպանության բանակը և մնացած լիազոր մարմինները հետևում են իրավիճակին և, ըստ անհրաժեշտության, կձեռնարկեն անվտանգության համապատասխան միջոցառումներ՛՛,-նշված է հայտարարության մեջ:

 

  • Կիսվել: