երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարները վաղ թե ուշ հետապնդվելու են պատերազմի հանցագործությունների համար․ Մարուքյան

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարները վաղ թե ուշ հետապնդվելու են պատերազմի հանցագործությունների համար․ Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի դատախազության հայտարարությանը՝ առ այն, որ Ադրբեջանի իրավապահները պատրաստվում են ձերբակալել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։
Այս առնչությամբ Մարուքյանը մասնավորապես գրել է․

«Թող զգույշ լինեն, Գերմանիայում, Բելգիայում, Ավստրիայում, Դանիայում կամ այլ վայրերում չկալանավորվեն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարները, որոնք վաղ թե ուշ համընդհանուր իրավազորությամբ (universal jurisdiction) հետապնդվելու են պատերազմական հանցագործությունների համար:

Թե բա Արայիկ Հարությունյանին կկալանավորենք ...»։

 

  • Կիսվել: