ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում ադրբեջանցի է պայթել ականի վրա

Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում ադրբեջանցի է պայթել ականի վրա

Թարթառի շրջանում Գերանբոյի բնակիչներից մեկը պայթել է ականի վրա։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
 
Միջադեպը տեղի է ունեցել Հասան Գայա գյուղի տարածքում։ Գերանբոյի շրջանի Խոյլու գյուղի բնակիչ Հասանով Իլնուր Թոֆիգ օղլուն, ծնված 1976 թվականին, կենդանիներին է արածեցնելիս եղել և հենց այդ ժամանակ էլ պայթել է ականի վրա:
Տղամարդը հոսպիտալացվել է, ծնկից ներքև ոտքերն ամպուտացվել են։

  • Կիսվել: