կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ադրբեջանի իշխանությունների գումարներով օկուպացված տարածքներում շրջագայող օտարերկրյա զբոսաշրջիկները խոստովանել են, որ Լաչինի միջանցքը շրջափակած «էկոակտիվիստներին» էկոլոգիան այնքան էլ չի հետաքրքրում

Ադրբեջանի իշխանությունների գումարներով օկուպացված տարածքներում շրջագայող օտարերկրյա զբոսաշրջիկները խոստովանել են, որ Լաչինի միջանցքը շրջափակած «էկոակտիվիստներին» էկոլոգիան այնքան էլ չի հետաքրքրում

Ադրբեջանի կառավարության կողմից վճարված «տուրիստական ուղևորությունը» դեպի Արցախի օկուպացված տարածքներ 30 օտարերկրյա զբոսաշրջիկների համար բացահայտումների փուլ դարձավ։

Այսպես, Ադրբեջանի ղեկավարության կողմից օկուպացված տարածքներ զբոսաշրջության պատրվակով «բերման ենթարկված» բրազիլիացի Դանեիլ Մունիցը միամտաբար խոստովանում է, որ Լաչինի միջանցքը փակած «էկոակտիվիստներին» բնավ բնապահպանական թեմաները չեն հետաքրքրում։

«Սակայն սա միջոց է մեդիայի և համաշխարհային հանրության կարծիքը վերահսկելու համար»,- խոստովանում է բրազիլիացի զբոսաշրջիկը։ Սակայն դա Ադրբեջանի կառավարությանը չի խանգարել այդ զբոսաշրջիկների համար տարբեր տեսակի ռեալիթի-շոուներ կազմակերպել՝ նրանք զբոսաշրջիկներին թռցրել են ռազմական ուղղաթիռներով, ապա օտարերկրացիները հնարավորություն են ունեցել շրջագայել օկուպացված տարածքներով տանկերի մեջ։

Մի խոսքով, 58 օր էկոլոգիական շոուներով Արցախը շրջափակած Ադրբեջանի իշխանությունները հիմա էլ որոշել են հմտանալ զբոսաշրջային շոուների կազմակերպման մեջ։

 

  • Կիսվել: