կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ադրբեջանի ԳՇ պետը Շուշիում հանդիպել է զինծառայողների հետ

Ադրբեջանի ԳՇ պետը Շուշիում հանդիպել է զինծառայողների հետ

Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը գերատեսչության ղեկավար կազմի հետ այցելել է Արցախի գրավյալ տարածքներում տեղակայված զորամասեր: Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ինչպես հաղորդվում է՝  մարտական ​​դիրքերում հերթապահ անձնակազմի հետ հանդիպմանը Վելիևը ՛՛բարձր է գնահատել զինծառայողների մարտական ​​և բարոյահոգեբանական պատրաստվածությունը՛՛։

Նշվում է նաև, որ Վելիևն այցելել է մի քանի զորամասեր, հանդիպել Շուշիում ծառայություն անցնող զինծառայողների հետ, տվել համապատասխան հանձնարարականներ:

  • Կիսվել: