ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանի ԳՇ պետն ու ՌԴ ցամաքային զորքերի խաղաղապահ գործունեության գծով գլխավոր հրամանատարի տեղակալը քննարկել են ԱՀ-ում գազամատակարարման հարցը

Ադրբեջանի ԳՇ պետն ու ՌԴ ցամաքային զորքերի խաղաղապահ գործունեության գծով գլխավոր հրամանատարի տեղակալը քննարկել են ԱՀ-ում գազամատակարարման հարցը

Ադրբեջանի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիեւը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության ցամաքային զորքերի խաղաղապահ գործունեության գծով գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսեյ Կիմի գլխավորած պատվիրակության հետ, հաղորդում է АПА գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

«Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության նախագահների եւ Հայաստանի վարչապետի միջեւ ստորագրված հայտարարության դրույթների իրականացումը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության՝ Ադրբեջանը պահանջել է Լեռնային Ղարաբաղի տարածքից հանել հայկական զորամիավորումները:

Ըստ InfoPort.am-ի հավաստի աղբյուրների՝ հանդիպումը կայացել է ռուս խաղաղապահ զորամիավորման ղեկավարության նախաձեռնությամբ, որպեսզի քննարկվեն Արցախում ստեղված հումանիտար աղետից դուրս գալու ելքերը:

Ինչպես հայտնի է՝ Ադրբեջանը փակել է Արցախը սնուցող գազատարը և չի թույլատրում գազի ներհոսքը հանրապետություն, ինչի պատճառով շուրջ 100 հազար արցախցիներ եղանակային անբարենպաստ պայմաններում մնացել են առանց ջեռուցման և գազամատակարարման: 

Փաստացի ստացվում է, որ Ադրբեջանն այդ հանդիպման ընթացքում, որպես գազամատակարարման վերսկսման նախապայման, առաջ է քաշել Արցախի տարածքից հայկական զորամիավորումների հեռացման պահանջը:

  • Կիսվել: