չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումն անարդյունավետ կլինի. Մակրոն

Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումն անարդյունավետ կլինի. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գրանադայում քառակողմ հանդիպման արդյունքով հայտարարել է, որ Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցներն անարդյունավետ կլինեն:

Նա, մասնավորապես, նշել է. «Այժմ պահանջկոտության, հստակության, պարտավորությունների պահպանման և ռազմական աջակցության ժամանակն է. այս տարբերակն է ընտրել Ֆրանսիան: Պատժամիջոցների ժամանակը չի եկել, դրանք հակաարդյունավետ կլինեն և թույլ չեն տա լավագույնս պաշտպանել Հայաստանի տարածքը և նրա բնակչությանը»:

Մակրոնը նաև ընդգծել է Երևան-Բաքու երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը:

Նա նշել է, որ Ֆրանսիան խնդիրներ չունի Ադրբեջանի հետ, բայց Ադրբեջանը, կարծես թե, խնդիրներ ունի միջազգային իրավունքի հետ։

Մակրոնի խոսքով` Ֆրանսիան անում է հնարավոր ամեն բան` Հայաստանին աջակցելու համար, «այդ թվում` ԼՂ բնակչության համար»։

«Այժմ կարևորը ԼՂ-ից ընտանիքների հետ կապված իրավիճակն է և սահմանների հարցը»,- ասել է Ֆրանսիայի նախագահը` հավելելով, որ անհրաժեշտ է աջակցել ՀՀ իշխանություններին` տարածաշրջանում իրավիճակի ապակայունացումից խուսափելու համար:

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: