երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել է Google-ին. Բաքուն պահանջում է հեռացնել Արցախի բնակավայրերի հայերեն անվանումները

Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել է Google-ին. Բաքուն պահանջում է հեռացնել Արցախի բնակավայրերի հայերեն անվանումները

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական դիվանագիտական ուղիներով դիմել է Google ընկերությանը՝ խնդրելով հրաժարվել Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի  վերահսկողության տակ անցած տարածքների հայկական անվանումների օգտագործումից, ինչի մասին ասել է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան։

Ներկայում Google Maps հավելվածում Ադրբեջանի կողմից վերահսկվող արցախյան քաղաքների և շրջանների անունները նշված են ադրբեջաներեն և հայերեն լեզուներով։

«Ընկերության ղեկավարությանը նամակ է ուղարկվել, որում ներկայացված է Ադրբեջանի համապատասխան տարածքների պաշտոնական աշխարհագրական անվանումների ցանկը»,- ասել է Աբդուլաևան։

  • Կիսվել: