չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ադրբեջանցու պատճառով զբոսաշրջային ցուցահանդեսից հանել են Արցախը պատկերող բրոշյուրները

Ադրբեջանցու պատճառով զբոսաշրջային ցուցահանդեսից հանել են Արցախը պատկերող բրոշյուրները

Նիդեռլանդական Ուտրեխտ քաղաքում գտնվող Յարբեուրս ցուցահանդեսային համալիրում կազմակերպվել է ավանդական միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որտեղ Հայաստանը ներկայացված է եղել երեք, իսկ Վրաստանը` ութ զբոսաշրջային ընկերություններով:

Նիդեռլանդների և Բելգիայի ադրբեջանցիների խորհրդի համակարգող Էմիլ Ալիևին դուր չեն եկել ցուցահանդեսի ժամանակ ներկայացված բրոշյուրները, որոնց վրա Արցախի տարածքի գույնը տարբերվել է քարտեզի վրա պատկերված Ադրբեջանի գույնից, ինչպես նաև նշված է եղել՝ Nagorno Karabakh Republic և Artsakh, ընդ որում Լեռնային Ղարաբաղն այս կերպով ներկայացրել են վրացական և նիդեռլանդական զբոսաշրջային ընկերությունները:

Ադրբեջանցին պահանջել է հանել բրոշյուրները ցուցահանդեսիցլ, ինչից հետո կռիվ է սկսվել, և Ալիևը ծեծի է ենթարկվել, սակայն, ի վերջո, նրա «համառության ու ջանքերի արդյունքում» Արցախի մասին նյութերը հեռացվել են:

  • Կիսվել: