երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանցիները ճանապարհ են կառուցում Շուշիի պատմական գերեզմանատան միջով. Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպության ահազանգը

Ադրբեջանցիները ճանապարհ են կառուցում Շուշիի պատմական գերեզմանատան միջով. Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպության ահազանգը

Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch) հայտնել է, որ հոկտեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանցիները բուլդոզերներով ճանապարհ են հարթել Շուշիի պատմական գերեզմանատան միջով։

Խիտ անտառը ծածկում է գերեզմանոցը․ դրա սահմաները տեղորոշելու համար կազմակերպությունն օգտագործել է Շուշիի մասին հրապարակումներն ու քարտեզները։ Ծառերի մեջ կան առնվազն 78 տապանաքարեր՝ հայերեն արձանագրություններով, որոնք թվագրվում են 1802-1913 թվականներով։

Նշվում է, որ պարզ չէ, թե քանի տապանաքար է վնասվել, սակայն, ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, ամբողջ տարածքում թաղումներ են եղել:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: