ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Պատմական Հայաստանի նարատիվների մի հսկայական մասը ներշնչված է Սովետական Միության վարած տարածաշրջանային քաղաքականությունից. Փաշինյան

Պատմական Հայաստանի նարատիվների մի հսկայական մասը ներշնչված է Սովետական Միության վարած տարածաշրջանային քաղաքականությունից. Փաշինյան

Հայ ժողովրդի պատմության՝ այսօր գոյություն ունեցող բովանդակության 70-80 տոկոսը, եթե ոչ ավելին, ձևավորվել է Խորհրդային Միության շրջանում: Այս մասին այսօր ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի՝ 2023 թվականի կատարման արդյունքների զեկույցի քննարկմանն առնչվող եզրափակիչ ելույթի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հայ ժողովրդի պատմությունը Խորհդային Միության շրջանում եղել է աշխարհաքաղաքական ընկալումների որոշակի տրամաբանության մեջ, որ, հաշվի առնելով որոշակի օբյեկտիվ հիմքեր, ամեն ինչ պետք է անել, որ այս ժողովուրդը վախենա իր տարածաշրջանում առանց հովանավորության ապրելուց: Հայ ժողովրդի պատմության այն կոնտենտը, այն բովանդակությունը, որ կա, 90 տոկոսը հետապնդում է այս քաղաքական նպատակը: Եվ այսօրվա պատմական Հայաստանի նարատիվների մի հսկայական մասը ներշնչված է Սովետական միության, այսինքն՝ կայսրության վարած տարածաշրջանային քաղաքականությունից»:

Փաշինյանը նաև փորձել է պարզել, թե ինչպես են տեղի ունեցել Խորհրդային Միության շրջանում մի շարք իրադարձություններ: «Ասում են՝ մեր ուսանողությունը հաղթեց КГБ-ին: Իրականում КГБ-ն հաղթեց մեր ուսանողությանը և նրան դրեց մի վիճակի մեջ, որ իրեն թվա, որ ինքն է այս մեծ նվաճման հասել, մինչդեռ ինքը ոտքով, գլխով, կոշիկով, ամեն ինչով ընդամենը հագնում է ֆորպոստի ֆորման»,-ասել է նա:

  • Կիսվել: