ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանցիները թալանում են Հադրութը և ապրանքները վաճառում առցանց կամ փոքր խանութներում

Ադրբեջանցիները թալանում են Հադրութը և ապրանքները վաճառում առցանց կամ փոքր խանութներում

Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր և Meydan TV-ի համահիմնադիր Հաբիբ Մունթազիրը տեղեկացնում է, որ արդեն մի քանի շաբաթ է՝ Մարտունու շրջանի գրավված գյուղերից և Հադրութից հանվում են խոշոր եղջերավոր անասուններ, տոննաներով ցորեն, սարքավորումներ և այլն:

Նա նշել է, որ ապրանքները թալանվում են գործադիր իշխանությունների, ոստիկանապետերի մակարդակով և քաղաքացիներին վաճառվում առցանց, իսկ երբեմն էլ՝ փոքր խանութներում:

Ընդդիմադիր բլոգերը գրել է. ՛՛Եթե ԱԱԾ-ն, գլխավոր դատախազությունը, զինվորական դատախազությունը չեն համագործակցում գողերի և ավազակների հետ, նրանք պետք է հետաքննեն և անհապաղ ձերբակալեն այդ մարդկանց: Ադրբեջանական բանակի զինծառայողներն իրենց կյանքը չեն տվել, որպեսզի գեներալները, ոստիկանապետերը, քաղաքապետերը գողանան իրենց գրասենյակներից ավարը ու վաճառեն զինծառայողներին ու քաղաքացիներին:
 

Եթե այս երկրում չկան կանոններ և օրենքներ, եթե ֆեոդալիզմ է, եթե չկա պետական վերահսկողություն, ապա պետք է լինի հասարակական վերահսկողություն: փորձենք պահանջել՝ որպես ժողովուրդ՛՛:

  • Կիսվել: