երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Ադրբեջանցիները Շուշիի տանկ-հուշարձանը տեղափոխել են Բաքվի ռազմավարների պուրակ

Ադրբեջանցիները Շուշիի տանկ-հուշարձանը տեղափոխել են Բաքվի ռազմավարների պուրակ

Ադրբեջանցիներն ապամոնտաժել են Շուշիի տանկ-հուշարձանը և տեղափոխել Բաքվի ռազմավարների պուրակ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի իշխանություններն Արցախում ռազմական գործողության ավարտից երկու օր անց պատվանդանից հանել են հայերի կողմից ի հիշատակ Շուշի քաղաքի ազատագրման տեղադրած Տ-72 տանկի հուշարձանը։

Հավելենք, որ 1992 թվականի մայիսի 8-ին առաջինը Շուշի հասած հայկական տանկը պատերազմից հետո դարձել էր հուշարձան՝ հաղթանակի խորհրդանիշ, որի մոտ հայերը հարգանքի տուրք էին մատուցում պատերազմում զոհվածներին:

  • Կիսվել: