ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանցիները ՌԴ դեսպանատան առջև բողոքի ցույց են կազմակերպել՝ պահանջելով խաղաղպահների դուրսբերում Արցախից

Ադրբեջանցիները ՌԴ դեսպանատան առջև բողոքի ցույց են կազմակերպել՝ պահանջելով խաղաղպահների դուրսբերում Արցախից

Ադրբեջանցիները Ռուսաստանի դեսպանատան դիմաց բողոքի ցույց են իրականացնում ՛՛Ուկրաինայում ռուսական ագրեսիայի՛՛ դեմ եւ պահանջում ռուս խաղաղապահների դուրսբերում Արցախից, տեղեկացնում է Turan-ը։

Ինչպես հաղորդվում է՝ ոստիկանության ուժեղացված ջոկատները թույլ չեն տվել ցուցարարներին մոտենալ դեսպանատանը, քանի որ պիկետն արտոնված չէր իշխանությունների կողմից:

Ցուցարարների խոսքով՝ իրենք եկել են բողոքելու ՛՛Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի, այդ երկրի բնակիչների զանգվածային սպանությունների դեմ՛՛։

Նրանք նշել են, որ ՛՛Ուկրաինայում ռազմական հանցագործություն կատարած բանակը չի կարող խաղաղապահ լինել, ուստի ռուս զինվորականները պետք է դուրս բերվեն Ղարաբաղից՛՛։ Ցուցարարները նաեւ պահանջել են, որ ռուսական բանակը դուրս գա Ուկրաինայից:

 

  • Կիսվել: