ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
«Ադրբեջանցիները մտել են գյուղ, իրենց տան մեջ գնդակահարել ամուսիններին, հետո՝ ծնողների հետևից եկած որդուն»․ Մարտակերտի շրջանի Վարդաձոր գյուղի բնակիչ

«Ադրբեջանցիները մտել են գյուղ, իրենց տան մեջ գնդակահարել ամուսիններին, հետո՝ ծնողների հետևից եկած որդուն»․ Մարտակերտի շրջանի Վարդաձոր գյուղի բնակիչ

Մարտակերտի շրջանի Վարդաձոր գյուղի բնակիչներից մեկն Aravot.am-ին պատմել է, որ չնայած գյուղը տարհանվել էր, սակայն կային բնակիչներ, որոնք հրաժարվում էին լքել գյուղը։

«Հետո իմացանք, որ ադրբեջանցիները մտել են գյուղ, իրենց տան մեջ գնդակահարել մի ընտանիքի։ Ամուսիններ էին։ Ադրբեջանցիներն ամուսիններին հրամայել են դուրս գալ տնից։ Հրաժարվել են։ Տեղում սպանել են։ Հետո սպանվածների որդին եկել է, որպեսզի ծնողներին տանի, չգիտեր, որ սպանված են, նրան էլ ադրբեջանցիները հենց մեքենայի մեջ են սպանել»,-պատմել է լրատվամիջոցի զրուցակիցը։

Նա ասել է, որ գյուղացիների տվյալներով՝ Վարդաձորում 5 քաղաքացիական անձ է սպանվել։ Գյուղը տարհանվել է Ստեփանակերտ։

Նրա խոսքով՝ հիմա էլ Ստեփանակերտում կրակոցի ձայներ են լսվում․ «Բայց տղաներս հենա Մարտակերտի դիրքերում են։ Մի քանի ժամ առաջ եմ տղայիս հետ կապի դուրս եկել, ասեց՝ դիրքերում ենք, հրաման չկա իջնելու»։

  • Կիսվել: