կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանցիները կրակել են Թաղավարդում տների վրա․ գնդակը վնասել է տների պատերը, խոցել պատուհանը

Ադրբեջանցիները կրակել են Թաղավարդում տների վրա․ գնդակը վնասել է տների պատերը, խոցել պատուհանը

Սույն թվականի փետրվարի 18-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից թիրախավորվել ու հրազենային կրակոցներ են արձակվել հիշյալ համայնքի բնակելի տների ուղղությամբ, որի հետևանքով արձակված գնդակները վնասել են տների պատերի արտաքին մասերը, իսկ գնդակներից մեկը խոցել է բնակիչներից մեկի բնակարանի պատուհանը և թափանցել ներս․ հայտնում են Արցախի դատախազությունից։

Դեպքից անմիջապես հետո հետաքննության մարմնի աշխատակիցները մեկնել են Թաղավարդ համայնք և փաստագրել հանցագործության հետևանքներն ու ամրագրել ապացույցները։

Դեպքի մասին դատախազության կողմից հաղորդվել է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմում ընդգրկված դատախազին, ինչպես նաև փոխանցվել են դեպքի նախնական ապացույցները։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: