երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Ադրբեջանցիների անհարիր պահվածքի համար Կարմիր շուկայի բնակիչները դիմել են ռուս խաղաղապահներին

Ադրբեջանցիների անհարիր պահվածքի համար Կարմիր շուկայի բնակիչները դիմել են ռուս խաղաղապահներին

ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի բնակիչները երեկ՝ մայիսի 18-ին, ադրբեջանցիների ոչ պատշաճ պահվածքի համար դիմել են գյուղի տարածքում տեղակայված ռուս խաղաղապահներին:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կարմիր շուկա համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը:
 
Նրա խոսքով՝ շաբաթական երեք անգամ թշնամու ավտոշարասյունն անցնում է գյուղի տարածքով՝ այդ ընթացքում դրսևորելով լկտի պահվածք։
 
«Երեկ էլ, ինչպես միշտ, ադրբեջանցի վարորդները, գերազանցելով արագությունը , վազանց են կատարել՝ խուճապային տրամադրություն ու վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով նույն ճանապարհով երթևեկող հայ վարորդների շրջանում: Նրանք նաև տարբեր արհամարհական ժեստեր են անում և հեռախոսներով լուսանկարում, ինչն անթույլատրելի է համարվում: Այս ամենի մասին մենք տեղեկացրել ենք ռուս խաղաղապահներին, որպեսզի ավելի ուշադիր ու խիստ լինեն այդ երևույթները վերացնելու համար: Խաղաղապահ ուժերի ներկայացուցիչները լսել և ընդունել են մեր մտահոգությունները և խոստացել, որ հարցերին լուծում կտան»,- մասնավորապես ասել է Ն. Աթայանը:

  • Կիսվել: