Ադրբեջանցի զինծառայողները նվաստացնում և սպանում են արցախցի ռազմագերիներին. Բեգլարյան (լուսանկար)
ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանն իր թվիթերյան էջում անդրադարձել է Ադրբեջանում հայ գերիներին նվաստացնելու և սպանելու փաստին: Տեսանյութը հրապարակել էին ադրբեջանական լրատվամիջոցները:
Նա լուսանկար է հրապարակել և գրել. ՛՛Ադրբեջանական սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները նվաստացնում և սպանում արցախցի ռազմագերիներին, որոնցից մեկը տարեց քաղաքացիական անձ է:
Մենք արդեն ունենք այսպիսի հանցագործությունների բազմաթիվ ապացույցներ, որոնք Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է: Ահա ապացույցը՝ ադրբեջանական աղբյուրով՛՛: