երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ադրբեջանցի ոստիկանները մտել են Ստեփանակերտ (տեսանյութ)

Ադրբեջանցի ոստիկանները մտել են Ստեփանակերտ (տեսանյութ)

Ադրբեջանի ոստիկանական ուժերը մտել են Ստեփանակերտ. նրանց մեքենաները նկատվել են քաղաքի փողոցներում, Արցախի խորհրդանիշներից մեկը համարվող «Մե՛նք ենք մեր սարերը» կոթողի մոտ:

Համապատասխան տեսանյութերը տարածվել են ադրբեջանական թելեգրամյան ալիքներում:

Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել Արցախի Հանրապետության լուծարման մասին: Ըստ հրամանագրի՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարվելու են բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) դադարում է գոյություն ունենալ։

Մինչդեռ Արցախի բնակչությունը, ներառյալ հանրապետությունից դուրս գտնվողները, սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո պետք է ծանոթանան Ադրբեջանի կողմից ներկայացված վերաինտեգրման պայմաններին` ապագայում Արցախում մնալու (վերադառնալու) հնարավորության մասին անկախ և անհատական որոշում կայացնելու նպատակով: Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտել հրապարակման պահից անմիջապես հետո։

  • Կիսվել: