երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանցի «էկոլոգները» Լաչինի միջանցքը փակել են նույնիսկ ՌԴ խաղաղապահների համար (տեսանյութ)

Ադրբեջանցի «էկոլոգները» Լաչինի միջանցքը փակել են նույնիսկ ՌԴ խաղաղապահների համար (տեսանյութ)

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Թվիթերում ներկայացրել է տեսանյութ, որում ռուս խաղաղապահը մոտենում է բնապահպաններ ներկայացող ադրբեջանցիներին, խնդրում ճանապարհ բացել դեպի Լաչինի միջանցք ռուս խաղաղապահների ավտոշարասյան համար։

«Մերժվելով նա հրամայում է շրջվել և հետ գնալ։
Ադրբեջանական կեղծ հորինվածքի ևս մեկ ապացույց», - կից հավելել է Գեղամ Ստեփանյանը:

Մինչդեռ երեկ Լաչինի միջանցքի շուրջ ստեծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության Խորհրդի նիստում ՌԴ ներկայացուցիչը պնդում էր, որ Լաչինի միջանցքը մասամբ բաց է։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: