շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ադրբեջանցի ագրեսորների գործողությունների հետևանքով Արցախում ևս մեկ մարդ մահացավ. Թովմասյան

Ադրբեջանցի ագրեսորների գործողությունների հետևանքով Արցախում ևս մեկ մարդ մահացավ. Թովմասյան

Ադրբեջանցի ագրեսորների գործողությունների հետևանքով Արցախում ևս մեկ մարդ մահացավ: Քաղաքակիրթ աշխարհի լռության պատճառով կյանքեր են խորտակվում, ճակատագրեր խեղվում հայկական երկրորդ հանրապետությունում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

՛՛Իրավական պատիժը պետք է անխուսափելի լինի ազերիների և նրանց ագրեսոր առաջնորդի համար՛՛,-նշել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախում բուժօգնության կարիք ունեցող ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկն այսօր մահացել է:

  • Կիսվել: