կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված բերձորցին վերադարձվել է հայկական կողմին. ԱՀ ՄԻՊ

Ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված բերձորցին վերադարձվել է հայկական կողմին. ԱՀ ՄԻՊ

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակիչ 1953թ. ծնված Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանը, որը մոլորվելու հետևանքով հայտնվել էր ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում, ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ վերադարձվել է հայկական կողմին։

Այս մասին հայտնել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի քաղաքացին Բերձորի մոտակայքում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում:

  • Կիսվել: