չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հայ դիրքապահների կողմից ձերբակալված՝ Ադրբեջանի ԶՈւ երկու սահմանախախտ զինծառայողները վերադարձվել են. ՀՀ ՊՆ

Հայ դիրքապահների կողմից ձերբակալված՝ Ադրբեջանի ԶՈւ երկու սահմանախախտ զինծառայողները վերադարձվել են. ՀՀ ՊՆ

Դեկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջանի ԶՈւ երկու սահմանախախտ զինծառայողներ։ 

Ինչպես հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով և ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին, հայտնում են ՊՆ-ից:

  • Կիսվել: