ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ադրբեջանական ու ամերիկյան կողմերը քննարկել են օկուպացված Արցախի տարածքներում համագործակցության վերաբերյալ հարցեր

Ադրբեջանական ու ամերիկյան կողմերը քննարկել են օկուպացված Արցախի տարածքներում համագործակցության վերաբերյալ հարցեր

Ադրբեջանի նախագահի՝ օկուպացված Արցախի Ակնայի, Վարանդայի և Մարտունու շրջանների հարցերով հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը Բաքվում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Քարլոնի հետ քննարկել է ապագա համագործակցության հնարավորությունների վերաբերյալ հարցեր։

«Այսօր հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Քարլոնի և դեսպանատան մի քանի աշխատակիցների հետ։ Քննարկվել են «ազատագրված տարածքներ» այցի և ապագա համագործակցության հնարավորությունները»,- ասված է հատուկ ներկայացուցչության հայտարարության մեջ։

  • Կիսվել: