շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ադրբեջանական ստորաբաժանումները չեն կարողացել ամբողջական վերահսկողություն ապահովել Քարագլխի նկատմամբ, քանզի հայկական ստորաբաժանումները շատ ավելի արագ են հասել բարձունքին. պատգամավոր

Ադրբեջանական ստորաբաժանումները չեն կարողացել ամբողջական վերահսկողություն ապահովել Քարագլխի նկատմամբ, քանզի հայկական ստորաբաժանումները շատ ավելի արագ են հասել բարձունքին. պատգամավոր

Արցախում Քարագլխի նկատմամբ վերահսկողություն ունեն հայկական համապատասխան ուժային ստորաբաժանումներն ու ռուս խաղաղապահները:

Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պտատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Ադրբեջանցիները Փարուխում ներխուժում ապահովելուց հետո տարբեր խմբերով շարժվել է Քարագլխի ուղղությամբ՝ նպատակ ունենալով ամբողջական վերահսկողություն հաստատել բարձունքում:

Այդ բարձունքը թե մեր, թե ադրբեջանցիների համար ռազմավարական մեծ նշանակություն ունի: Ադրբեջանական տորաբաժանումները չեն կարողացել ամբողջական վերահսկողություն ապահովել, այն պատճառով, որ հայկական ստորաբաժանումները շատ ավելի արագ են հասել բարձունքին, քան ադրբեջանական ստորաբաժանումները: Այս պահին Ադրբեջանը փորձում է ամրանալ Փարուխի հարակից հատվածներում եւ Քարագլխի ճանապարհի այն տեղանքում, որտեղ հասել է:

Իմ տեղեկություններով, Ադրբեջանը փորձում է այդ հատվածներում, որտեղ ապահովել է ներխուժումը, ամրաշինական աշխատանքներ իրականացնել, ինչը դժվարացնում է բանակցությունների գործընթացը», - ասաց Աբրահամյանը։

Հարցին, թե որքան է իրատեսական լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը, նա պատասխանեց, որ որեւէ փուլում դրա հավանակությունը կարող է լինել:

  • Կիսվել: